TOON EXPO 2023

2023 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱՐԱՐէ ՍՊԸ-ը մասնակցեց TOON EXPO անշարժ գույքի և շինարարության խոշոր ցուցահանդեսին։

2023 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված միջոցառումը ներկայացրեց ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ընկերությունների վերջին զարգացումներն ու ծրագրեը անշարժ գույքի և շինարարության ոլորտներում:

TOON EXPO-ի շրջանակներում մի հարկի տակ էին հավաքվել ոլորտի առաջատարներն ու մասնագետները ինչպես Հայաստանից, այնպես էլ համաշխարհային շուկայից: Ցուցահանդեսի ժամանակ մեր ընկերությունը ներկայացրեց ինչպես իր ընթացիկ նախագծերը, այնպես էլ REPO անշարժ գույքի տեղեկատվական պորտալը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ կառուցապատողների կողմից տեղադրված համալիրների և թաղամասերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը՝ մասնաշենքերին, բնակարաններին, շինարարության ընթացքին, կառուցապատողին, փաստաթղթերին և այլն։

Մեր տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու կայքի բոլոր առանձնահատկություններն ու գործիքակազմը: Նրանց թվում էին նաև ներկայացուցիչներ տարբեր շինարարական ոլորտներից, ովքեր ցանկություն հայտնեցին համագործակցել և իրենց նախագիծը տեղադրել հարթակում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր կայք՝ repo.am.

hy