ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որակյալ շինարարության արդյունքի կարևոր նախապայման է հանդիսանում գրագետ նախագծերի առկայությունը։ Մեր կազմակերպության աշխատանքային թիմը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունները, կօգնեն մշակել գրագետ և օրենսդրական պահանջներին համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծեր։

Կազմակերպության կողմից նախագծերն իրականացվում են արդի CAD թվային գործիքների միջոցով։ Կախված կառույցի և Պատվիրատուի պահանջներից, նախագծային լուծումների հիման վրա մեր կազմակերպությունը կարող է նախագծային աշխատանքի արդյունքը հանձնել կառույցների թվային մոդելի տեսքով(BIM):

Մեր կողմից իրականացված աշխատանքները տարբերվում են իրենց յուրօրնակաությամբ՝ յուրաքանչյուր հաճախորդին ներկայացնելով անհատական լուծումներ։ 

✓  Հիմնադրման օրվանից ԱՐԱՐԷ ՍՊԸ-ի հիմնական գործունեության ուղղություններից մեկը հանդիսացել է շինարարության իրականացումը։

Ժամանակի ընթացքում և գործարար վստահության շնորհիվ Մենք կարողացել ենք ձևավորել կայուն համագործակցություն ոլորտի նեղ մասնագիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ։

Վերջիններիս հետ համագործակցության միջոցով իրականացրել ենք տարբեր բարդության բնակելի և հասարակական օգտագործման շենքերի կառուցում։

ԱՐԱՐԵ ՍՊԸ-ն առաջարկում է համապարփակ աջակցություն շինարարության ողջ գործընթացում, որը համակարգում է ծրագրի բոլոր ասպեկտները՝ սկզբնական պլանավորումից և նախագծումից մինչև բյուջետավորում, ժամանակացույց և որակի վերահսկում: 

Շինարարական և նախագծային ծառայությունների հետ մեկտեղ առաջարկելով շինարարական նախագծերի կառավարման ծառայություններ՝ ԱՐԱՐԷ ՍՊԸ-ն ապահովում է նախագծերի արդյունավետ մատուցում, պարզեցնում է շահագրգիռ կողմերի միջև հաղորդակցությունը՝օգնելով հաճախորդներին ժամանակին և բյուջեի սահմաններում հասնել իրենց ծրագրի նպատակներին։

hy